ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը զարմանք է հայտնում ՄԻՊ-ի վերջին հայտարարության առնչությամբ: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը «Արմենպրես»ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց, որ ՄԻՊ-ի երբևէ արված որևէ հարցում անարձագանք չի մնացել:

«Ինքներս էլ հայտարարությունը տեսնելուց հետո համապատասխան բաժնի միջոցով փորձում ենք կապ հաստատել ՄԻՊ-ի մեր հարգելի գործընկերների հետ: Մինչ այժմ մեր հարցադրումները մնացել են անպատասխան»,-ասաց Տաթևիկ Ստեփանյանը

Օրերս ՄԻՊ-ը հայտարարություն էր տարածել, որում մասնավորապես ասված էր. «Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ղեկավար այն անձնակազմից և մյուս պատասխանատուներից, ովքեր այս օրերին անմիջականորեն ներգրավված են մարդկանց սոցիալական աջակցության ապահովման գործընթացին, պահանջում եմ գիտակցել սահմանադրական պարտականությունները Մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ և սեփական կարգավիճակի լրջությունը, բացառել անպատասխանատու վերաբերմունքը և ապահովել լիարժեք համագործակցություն մեր աշխատակազմի հետ»: