Անմահների գնդին միացան Նարեկ և Ռուստամ սարկավագները՝Քրիստոսի հաղթանակած հարության, հաղթանակած մարտիկները: Այս մասին գրել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը:

«Նարեկիս ձեռքի սուրճը վերջին անգամ ըմպեցինք Ստեփանակերտում, տաք ողջագուրվեցինք վերրստին հանդիպելու հույսով, իսկ վերջին զանգս անպատասխան մնաց…

Ռուստամիս հետ…դարձյալ վերջին զանգս անպատասխան մնաց, ուզում էի ասել հպարտ եմ քեզանով և…… կներե՜ս…. կիսատ մնաց…Ռուստամիս հետ կիսատ մնացի…կներես տղաս կներե՜ս…

Հանդիպելու ենք… Հրեշտակ զավակներ…

Մարդիկ սիրեք իրար, ժամանակ մի կորցրեք ասելու և ապրելու սիրո մեջ՝ հաջորդ վայրկյանը ուշ կարող է լինել…

Ձեր աղոթքի և արյան պատասխանը միայն վերջնական ՀԱՂԹԱՆԱԿՆ է լինելու»,-գրել է նա: