Փառապանծ ճանապարհ անցած մեր գեներալների անունների՝ լրատվական որոշ կայքերի կողմից շահարկման բոլոր փորձերն անընդունելի են, ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱՀ մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:

Պողոսյանը նշել է, որ պատերազմում նրանց ներգրավվածության աստիճանի վերաբերյալ արվող ենթադրություններն ու դրանցից բխող սխալ եզրահանգումները միայն թյուր տրամադրություններ են հրահրում հասարակության մեջ.

«Պաշտպանության բանակի հետ նրանց համագործակցությունը գտնվում է ամենաբարձր մակարդակի վրա: Մի՛ փորձեք մտնել մի դաշտ, որտեղ պատերազմական այս ծանր ժամանակահատվածում կարող եք միայն խանգարել: Իսկ ռազմական բոլոր օպերացիաներն ու մարտական գործողությունները մշակվում և իրականացվում են ՊԲ գլխավոր շտաբի կողմից՝ ՊԲ փորձառու հրամանատար, պաշտպանության նախարար Միքայել Արզումանյանի գլխավորությամբ: Հուսամ՝ փոխըմբռնումն ու ողջախոհությունն, այնուամենայնիվ, կհաղթեն», — գրել է նա: