ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ձեռնպահ է մնացել պատասխանել հարցին, թե արդյոք պետության ղեկավար Վլադիմիր Պուտինը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության հետ շփման ընթացքում առաջարկել է ռուս խաղաղապահներ մտցնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի, aյս մասին գրում է «Интерфакс»-ը:

Պեսկովի խոսքով՝ ՌԴ նախագահը և՛ Բաքվի, և՛ Երևանի գործընկերների հետ շփումներում շոշափում է հնարավոր կարգավորման հետ կապված ամենալայն ասպեկտները:

Միևնույն ժամանակ, նախագահի մամուլի քարտուղարն ընդգծել է, որ «ցանկացած խաղաղապահ ուժ հակամարտության գոտի է բերվում միայն երկու կողմերի համաձայնությամբ»:

Պատասխանելով հարցին, թե արդյոք Ռուսաստանը պատրաստ է ուղարկել իր խաղաղապահներին հակամարտության գոտի՝ բոլոր կողմերի համաձայնությունը ստանալու դեպքում, Պեսկովն ասել է. «Ես այստեղ չէի անի որևէ «էվենտուալ դատողություններ»»: