Թուրքիայի Իզմիրի շրջանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն 6, վիրավորվել է 202 մարդ, 2 տասնյակից ավելի շենքեր են փլվել: Այս մասին հայտնում է Թուրքիայի արտակարգ իրավիճակների եւ բնական աղետների գործակալությունը (AFAD):

AFAD-ը նշում է, որ ներկայումս 12 շենքերում շարունակվում է որոնողափրկարարական աշխատանքները:

Հոկտեմբերի 30-ին Արևմտյան Թուրքիային հարվածած 6.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի էպիկենտրոնը Իզմիրի Սեֆերիհիսար քաղաքն է: