Թուրքիայում սեյսմոլոգներն ավելի քան 20 հետցնցումներ են գրանցել Էգեյան ծովում գրանցված երկրաշարժից հետո:

Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով թուրքական սեյսմոլոգիական կենտրոնին հզոր երկրաշարժից հետո կես ժամվա ընթացքում առնվազն 21 հետցնցում է գրանցվել, որոնցից ամենահզորը՝ 4.9 մագնիտուդ ուժգնությամբ:

Թուրքական հեռուստաալիքը կադրեր է ցուցադրել է երկրաշարժին հաջորդած ցունամիից:

Հաղորդվում է, որ Թուրքիան և Հունաստանը պայմանավորվել են անհրաժեշտության դեպքում օգնել միմյանց երկրաշարժից հետո:

Վերջին տվյալներով՝ Թուրքիայի Իզմիր նահանգում վեց մարդ է մահացել, 202-ը վիրավորվել են: Փլատակների տակից 70 մարդու են դուրս բերել: