Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ հոկտեմբերի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 20։50-ի սահմաններում Անտառային փողոցի 73 շենքի դիմաց բախվել են Երևանի բնակիչ՝ 21-ամյա Ռոբերտ Ադամյանի վարած Lexus մակնիշի 88 RA 800 համարանիշի և 28-ամյա Դանիել Կարապետյանի վարած BMW մակնիշի 41 DN 411 համարանիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով 1 հոգի բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 2-րդ դասակի տեսուչներ Արտակ Սիրադեղյանը և Գրիգոր Գրիգորյանը։

Բախման հետևանքով Lexus-ը հայտնվել է ճանապարհի բաժանարար գոտու վրա, BMW-ն էլ բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված մեկ այլ ավտոմեքենայի, շինության պատին և ապակուն, ինչի հետևանքով ապակու որոշ հատված կոտրվել է։ BMW-ի և Lexus-ի վարորդները տեղում ենթարկվեցին սթափության փորձաքննության, պարզվեց, որ եղել են սթափ վիճակում: