Գերմանիան երկու միլիոն եվրո կհատկացնի Կարմիր խաչի միջազգային կոմիտեին (ԿԽՄԿ) Լեռնային Ղարաբաղին մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար: Այս մասին հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը, հայտնում է Times Now-ը:

«Կարմիր խաչը, որը ներկայում միակ մարդասիրական կազմակերպությունն է, որը մուտք ունի դեպի հակամարտություն տուժած տարածաշրջան, խնդրել է միջազգային հանրությանը տրամադրել ինը միլիոն եվրոյի շտապ օգնություն: Գերմանիան երկու միլիոն եվրո կհատկացնի», — ասել է Մաասը:

Նախարարն ընդգծել է, որ ձմեռը մոտենում է, և Լեռնային Ղարաբաղը սննդամթերքի մատակարարման հետ կապված աճող խնդիրների առաջ է կանգնելու: