Ադրբեջանի գնդակոծության հետեւանքով Արցախի Ակնաղբյուր գյուղում սպանվել է 60-ամյա Սերգեյ Բալայանը, վիրավոր է 6 քաղաքացիական անձ: Այս մասին թվիթերի իր միկրոբլոգում գրել է Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը:

«Ադրբեջանը շարունակում է կանխամտածված թիրախավորել քաղաքացիական բնակավայրերը եւ բնակչությունը»,- գրել  Բեգլարյանը: