Ադրբեջանը հանցավոր կերպով շարունակել է թիրախավորել հումանիտար գործառույթներ իրականացնող Արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատակիցներին, որի հետևանքով ԱԻՊԾ մեկ աշխատակից՝ Հարություն Աթաջանյանը զոհվել է, ևս 5 աշխատակիցներ մարմնական տարբեր վնասվածքներով տեղափոխվել են բուժհաստատություններ:Այս մասին տեղեկացնում է ԱՀ ԱԻ պետական ծառայությունը:

Փրկարարական աշխատանքներում ցուցաբերած անձնական խիզախության, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական պարտքը կատարելու համար նրանք  կպարգևատրվեն «Արիության»  մեդալով, իսկ Հ.Աթաջանյանը՝ հետմահու: