Ֆրանսիական Europe1 լրատվամիջոցը հաղորդում է, որ Ավինյոն քաղաքում դանակով զինված տղամարդը տեղի ժամանակով առավոտյան ժամը 11։15-ի սահմաններում գոռացել է «Ալլահու աքբար» և փորձել է դանակահարել ոստիկաններին։

Ոստիկանները կրակ են բացել և սպանել հարձակվողին։

Ավելի վաղ Ֆրանսիայի Նիցցա քաղաքում տեղի ունեցած դանակահարության հետևանքով 3 մարդ էր սպանվել։ Ըստ ոստիկանության՝ զոհերի շարքում գտնվող մի կին գլխատվել էր։ Նիցցայի քաղաքապետը տեղի ունեցածն անվանել է «իսլամական ֆաշիզմ» և հայտարարել է, որ այս ամենը նման է ահաբեկչական հարձակման։