Մեկ ժամից ավելի տևած օդային տագնապի ընթացքում ադրբեջանական ուժերը Սմերչի  հրթիռներով հարվածել են Ստեփանակերտին, հաղորդում են Արցախի ԱԻ պետական ծառայությունից։

Մայրաքաղաքում այս պահին ևս միացավ օդային տագնապի ազդանշանը։

Օդային տագնապ է նաև Ասկերանում, Մարտունում և Մարտակերտում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Սմերչ» համալիրներից հրթիռակոծում են Ստեփանակերտ, Շուշի և Մարտակերտ քաղաքները. կան տուժածներ: