Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Հովհաննես Ազիզյանին իր խորհրդականի պաշտոնից ազատելու մասին որոշում է ստորագրել.

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 10-րդ մասով և 9-րդ հոդվածի 14-րդ մասով՝

Հովհաննես Ազիզյանին 2020 թվականի նոյեմբերի 2-ից ազատել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հասարակական հիմունքներով խորհրդականի պաշտոնից»,-ասված է որոշման մեջ: