Irakanum.am-ն արդեն տեղեկացրել էր, որ «Հայրենիք» կուսակցության առաջին առաջին զորաջոկատը մեկնելու է մարտական հերթապահության: Կուսակցության ֆեյսբուքյան էջից տեղեկացնում են, որ կազմավորվել է առաջին զորախումը, որը ղեկավարում է կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։ Մենք տեղեկացանք, որ կուսակցության առաջին ջոկատի հետ մարտական հերթապահության մեկնողների կազմում ոչ բոլորն էլ «Հայրենիք» կուսակցության անդամներ։ Զորաջոկատում են նաեւ ակտիվիստներ, ովքեր նախկինում եղել են Նիկոլ Փաշինյանի թիմակիցները։ Բացի այդ կամավորական ջոկատում հոր՝ Արթուր Վանեցյանի հետ մարտական հերթապահության է մեկնելու նաեւ վերջինիս ավագ որդին՝ Արտյոմ Վանեցյանը։

Սույն տեղեկատվությունը Irakanum.am-ի հետ զրույցում հաստատեցին «Հայրենիք» կուսակցությունից։

Զորաջոկատը ամենայն հավանականությամբ երեք օրից է մեկնելու, մինչ այդ ստանալու են զենքեր, անցնելու են ուսումնական վարժանքներ։

Հիշեցնենք, որ կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը ավելի վաղ հանդես էր եկել մարտակոչով՝ զինվորագրվելու համար։

«Հայրենիքը վտանգի մեջ է: Գիտեմ՝ մնացել եք միայն թիկունքային գործով զբաղվածներդ, որ երեք շաբաթ շարունակ արել եք, թերևս, անհնարինը։ Բայց մի զարկ էլ պիտի տանք. անձրևի, ցրտի ու թափվող կրակի տակ առաջնագծում պինդ կանգնած մեր ընկերներին սատարում ու փոխարինում է պետք։ Այս պահին ստի, կենացների ու ինֆորմացիոն վակումի այս իրողությունը կեղծ հանգստություն է բերում, բայց հավատացե՛ք, իսկապես գործ կա անելու։ Եկե՛ք միասին Հայրենիքը պաշտպանելու. տղերքը մեր կարիքն ունեն։
Սպասում եմ բոլորիդ․ ժամանակը թանկ է»,- հայտարարել էր Ա.Վանեցյանը։

Irakanum.am