ԵԽԽՎ միգրացիայի, փախստականների և տեղահանվածների կոմիտեի նախագահ Պիեռ-Ալեն Ֆրիդեսը հորդորում է դադարացնել հրթիռկոծությունները քաղաքացիական տարածքներին:

Ըստ նրա Ադրբեջանական Բարդա քաղաքում կատարված հրթիռակոծությունը, որի արդյունքում զոհվել է 21 մարդ, ինչպես նաև հրթիռակոծությունը Լեռնային Ղարաբաղի մայարաքաղաք Ստեփանակերտի ծննդատանը և այլ կառույցներին ուղակի ողբերգություններ են:

Պատասխանատվությունը ինչպես նաև խնդրի լուծումը կախված է երկու կողմերից։

«Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի շուրջ հակամարտության հումանիտար հետևանքները խորապես մտահոգիչ են: Իրավիճակը կլավանա միայն այն դեպքում, եթե ներգրավված կողմերը ոչ միայն համաձայնեն հրադադարի ռեժիմի հետ, այլ պահպանեն այն », — ասել է Ֆրիդեսը:

«Բոլոր կողմերի իշխանությունները պետք է ձեռնարկեն անհրաժեշտ միջոցներ այս հակամարտության հումանիտար հետևանքները նվազագույնի հասցնելու համար», -նշել է Ֆրիդեսը և ավելացրել, որ իշխանությունները պետք է լիարժեք համագործակցեն մարդասիրական բոլոր համապատասխան դերակատարների հետ և թույլ տան նրանց աջակցություն ցուցաբերել, հատկապես ԿԽՄԿ-ի և ՄԱԿ-ի գործակալությունները, ՄՄԿ-ն և այլ միջազգային և ազգային հասարակական կազմակերպություններ:

Նա նաև զեկուցեց, որ հարցը դրված է Միգրացիայի, փախստականների և տեղահանված անձանց հանձնաժողովի օրակարգի մեջ, որպեսզի ԵԽ անդամ 47 երկրների խորհրդարանականները կարողանան ուշադիր հետևել իրավիճակին: