«Երեկվա դրությամբ 12 դատապարտյալի խափանման միջոցը փոխվել է՝ ռազմաճակատ գնալու նկատառումովդատապարտյալ էլ վաղաժամկետ պայմանականով են ազատվել՝ կրկին այդ նկատառումով»,- ԼՈՒՐԵՐ.comի հարմանն ի պատասխան ասաց Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

Նա նշեցոր յուրաքանչյուր դատապարտյալի խիստ անհատական մոտեցում է ցուցաբերվում՝ խնդրի նրբությունը հաշվի առնելով:

Ավելի վաղ ՀՀ քրեակատարողական ծառայությունից մեզ հայտնել էինոր Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում պահվող ազատազրկված անձինք դիմում են ներկայացրելմարտական գործողություններին մասնակցելուհամար։

Հիշեցնենքսեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալռազմական հարձակում է սկսել արցախաադրբեջանական սահմանի ողջերկայնքով։ Այս օրերին մեծ թվով ՀՀի քաղաքացիներ որպես կամավորներ գնում են կռվելու հակառակորդի դեմ։

Սոնա Հարությունյան