Խոր վշտով հայտնում ենք մեր գործընկերոջ, ՀՀ Շիրակի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սամվել Գրիգորյանի անժամանակ մահվան մասին:
Սամվել Ռաֆիկի Գրիգորյանը ծնվել է 1958 թվականին Գյուրիում։ Ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի Գյումրու մասնճյուղը։ Երկար տարիներ աշխատել է Գյումրու տեքստիլ կոմբինատում, թղթակցել է Հանրային ռադիոյին, եղել է Ժուռնալիստների Միության անդամ։ 1996 թվականից մինչ օրս աշխատում էր Շիրակի մարզպետարանում։
Մեր ցավակցությունն ու զորակցությունն ենք հայտնում Սամվել Գրիգորյանի ընտանիքին, հարազատներին, ընկերներին: Հարգված, կենսախինդ ու բարի գործընկերոջ հիշատակը միշտ վառ կմնա բոլորիս սրտերում։