Ֆրանսիայի նախագահի նախաձեռնությամբ  վաղը՝ հոկտեմբերի 30-ին, կկայանա Ֆրանսիայի Ազգային պաշտպանության խորհրդի արտահերթ նիստը՝ յասօր երկրում տեղի ունեցած մի շաք հարձակումների ֆոնին: Այդ մասին հայտարարել Է Ֆրանսիայի վարչապետ Ժան Կաստեքսը՝ ելույթ ունենալով Ազգային ժողովում. տեղեկացնում Է ՏԱՍՍ-ը:

«Հանրապետության տարածքում դաժան հարձակումների կապակցությամբ նախագահը վաղն առավոտյան Ազգային պաշտպանության խորհուրդ Է գումարում»,- հայտարարել Է նա: Կառավարության ղեկավարը հավելել Է, որ ներկա իրավիճակում իշխանությունները կուժեղացնեն անվտանգության միջոցները երկրի ամբողջ տարածքում: Հոկտեմբերի 29-ի վաղ առավոտյան դանակով զինված մարդը հարձակվել Է ծխականների վրա Նիսի կենտրոնի Նոտր Դամ եկեղեցում: Վերջին տվյալներով՝ գրոհի հետևանքով զոհվել Է երեք մարդ, հարձակվողը ձերբակալված Է: