Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը տեսանյութ է հրապարակել Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրթիռակոծության հետևանքով Շուշի քաղաքին պատճառված նյութական վնասի մասին: Հակառակորդը կեսգիշերից հետո և վաղ առավոտյան թիրախավորել էր քաղաքը, որի հետևանքով կան տուժածներ և նյութական մեծ չափի վնասներ:

Թշնամական ուժերի կողմից համազարկային կրակի «Սմերչ» համալիրներից հրթիռակոծության են ենթարկվել նաև Ստեփանակերտը և հարակից խաղաղ բնակավայրերը: Թեժ մարտեր են մղվել նաև Ասկերանի շրջանի Ավետարանոց, Սղնախ և Ակնաղբյուր գյուղերի հատվածում: