Հոկտեմբերի 30-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով մեկնելու է Ժնև, որտեղ հանդիպում է ունենալու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, միասնական տեղեկատվական կենտրոնում հրավիրված ճեպազրույցում հայտարարեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

«Իսկ այս պահին տեղի է ունենում ՀՀ արտաքին գործերի նախարարի հանդիպումը Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալի հետ» , — ասաց Աննա Նաղդալյանը։

Նա նշեց, որ հանդիպման մասին լրացուցիչ մանրամասներ կտրամադրվեն հանդիպման ավարտից հետո։

Ավելի վաղ հաղորդել էինք, որ այսօր Ժնևում պետք է հանդիպեին Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները, սակայն հանդիպումը հետաձգվել է և տեղի կունենա վաղը: