Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը Ժնևում հետաձգվել է, այն տեղի կունենա հոկտեմբերի 30-ին, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Բաքվում իր աղբյուրին:

«Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը, որը պետք է տեղի ունենար այսօր Ժնևում ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ համատեղ, հետաձգվել է, այն տեղի կուենան ուրբաթ», — ասել է աղբյուրը:

Հայաստանի ԱԳՆ-ն դեռ չի մեկնաբանում այս տեղեկությունը։