Ռուսաստանի Դաշնությունն արտաքին խաղացողներին կոչ է անում չխթանել ռազմական սցենարը Ղարաբաղում: Այս մասին հոկտեմբերի 29-ին կայացած ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Պատասխանելով ռազմական նշանակության արտադրանքի վրա Թուրքիայի նկատմամբ էմբարգոյի հավանականության մասին հարցին` Զախարովան մի հատված է մեջբերել Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարի հետ հարցազրույցից. «Մենք բոլոր արտաքին խաղացողներին կոչ ենք անում ամեն ինչ անել ռազմական սցենարի հետագա խթանումը կանխելու համար, աշխատել կողմերի հույզերը սառեցնելու, խաղաղության գործընթացը վերսկսելու պայմաններ ստեղծելու ուղղությամբ…Ուստի ես կկենտրոնանայի սրա վրա: Մենք գործադրում ենք բոլոր ջանքերն`  իրավիճակը քաղաքական-դիվանագիտական ​​խաղաղ դաշտ բերելու համար»,- ասել է Զախարովան: