Մարդու իրավունքների մոնիթորինգի սիրիական կենտրոնի ակտիվիստները տեղեկատվություն են ստացել ԼՂ հակամարտության գոտուց ևս 25 սիրիացի վարձկանների դիերը վերադարձնելու մասին: Վարձկանները ոչնչացվել են Արցախում մարտերի ընթացքում:

Նշենք, որ նրանց դիերը Հալեպից հյուսիս Խուր Քիլիս ռազմական անցակետով են տեղափոխվել Սիրիա:

Կենտրոնի տվյալներով՝ սեպտեմբերից Թուրքիայի աջակցությամբ ճակատ ուղարկված զինյալների ընդհանուր թիվը կազմում է առնվազն 217 մարդ: Նրանցից 163-ի մարմինները հասցվել են Սիրիա, իսկ մնացածի մարմինները մնացել են Ադրբեջանում: