Հնդկաստանն ափսոսանք է հայտնել այն առնչությամբ, որ որոշ մուսուլմանական երկրներ հրապարակավ «անընդունելի լեզվով անձնական բնույթի հարձակումներ» են թույլ տվել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և նրա երկրի նկատմամբ:

Խոսքը Թուրքիայի և Պակիստանի մասին է, որոնք Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հասցեին վիրավորանքներ են հնչեցրել վերջինիս՝ «իսլամիզմի նկատմամբ ամուր դիրքորոշման» համար:

Հնդկաստանի արտգործնախարարությունից նշել են, որ ահաբեկչությունն արդարացում չունի ոչ մի պարագայում:

Չնշելով հատուկ անուններ՝ Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունն ուշադրություն է գրավել այն բանի վրա, որ «տարբեր առաջնորդների հայտարարությունները խախտում են միջազգային դիսկուրսի հիմնական չափանիշները»:

«Մենք ցավում ենք նախագահ Էմանուել Մակրոնի հանդեպ անընդունելի բառապաշարով հարձակումների համար: Մենք նաև դատապարտում ենք դաժան ահաբեկչական հարձակումը, որի հետևանքով ֆրանսիացի ուսուցիչ է մահացել, ինչը ցնցել է աշխարհը: Մենք ցավակցում ենք նրա ընտանիքին և Ֆրանսիայի ժողովրդին»,- ասվում է նախարարության հայտարարությունում:

Ինչպես փոխանցում է EADaily-ին, Մերձավոր Արևելքի հասարակական և քաղաքական շրջաններում վերջին օրերին տարածվում են Ֆրանսիան և ֆրանսիական ապրանքները բոյոտելու կոչեր: Շրջանի բնակիչների դժգոհության պատճառը նախագահ Մակրոնի հայտարարությունն է այն մասին, որ Ֆրանսիան չի հրաժարվի խոսքի ազատությունից, այդ թվում՝ Մոհամեդ մարգարեի ծաղրանկարներից: Այդ հայտարարությունից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Մակրոնին խորւորդ է տվել «ստուգել հոգեկան առողջությունը»: