Արցախի Քաշաթաղի շրջանի Մերան պաշտոնաթերթը գրում է.

Հոկտեմբերի 28֊ին Բերձորի ուղղությամբ ԱՀ ՊԲ N զորամիավորման կողմից շարունակվել են հակառակորդի դիվերսիոն խմբերի ոչնչացմանն ուղղված մարտական գործողությունները։

Մասնավորապես հաջողվել է թուրքին քշել ռազմական նշանակության կարևոր բարձունքից, որի վրա արդեն տեղավորվել են Հայոց փառապանծ քաջերը։ Բարձունքը թողնելուց՝ հակառակորդը թողել է մոտ 10 դի։ Բերձորի ուղղությամբ այլ հատվածներում ևս հրետանային ջախջախիչ հարվածներ են հասցվում թշնամուն։ Նախնական տվյալներով, մոտ 50 դիակ թողնելով, հակառակորդի ջոկատները հետ են շպրտվել զբաղեցրած դիրքերից»։