Ռուսաստանի Lիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին ռուսական քաղաքական հեռուստահաղորդումների մեկի տաղավարում հայտարարել է, որ Բելառուսի նախագահի նախկին թեկնածու, ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայային անհրաժեշտ է առևանգել Վիլնյուսից և Միսկի կենտրոնում կախաղան բարձրացնել, գրում է eadaily.com կայքը։

«Եթե Բելառուսում դեռ իշխանություն կա, անհրաժեշտ է հատուկ ուժեր ուղարկել, Տիխանովսկայան Վիլյնուսում նստած է։ Անհրաժեշտ է նրան առևանգել հյուրանոցից, Միսնկի դատարան բերել, իսկ հետո քաղաքի կենտրոնում կախել, որ բոլորը տեսնել»,- նշել է քաղաքական գործիչը։

Հաղորդավարների նկատառմանն առ այն, որ հնարավոր է՝ Տիխանվսկայան լավ մարդ է, Ժինիրովսկին պատասխանել է, որ «հիանալի կինն ամուսնու, երեխաների հետ է լինում, գեղեցկության սրահ ու սալոն ացելում, այլ ոչ թե թափառում է Երոպայով մեկ ու հայրենիքը վաճառում»։

Հիշեցնենք, որ Բելառուսում արդեն երկու ամսից ավելի է շարունակվում են զանգվածային բողոքի ցույցերն ընդդեմ օգոստոսի 9-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքների։