ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարգանքի տուրք է մատուցել Հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին՝ նրանց հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ ծաղիկներ խոնարհելով: Այս մասին Փաշինյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Կարեն Դեմիրճյանի, Վազգեն Սարգսյանի և Հոկտեմբերի 27-ի մեր մյուս նահատակների ու հերոսների հոգիները, ոգին և ուժն այսօր մեզ հետ են: Խոնարհումս նրանց վառ հիշատակին: Հայ ժողովուրդն իր միասնականությամբ և ոգու ամրությամբ, չնայած բազմաթիվ դժվարություններին, հաղթելու է»,- գրել է Փաշինյանը: