«Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում փոփոխություններ են արվել եւ նոր կետ է ավելացվել:

«ժէ) անհրաժեշտության դեպքում ֆիզիկական եւ իրավաբանական անձանց գույքի օգտագործում` սույն օրենքի 8.1-ին հոդվածով սահմանված կարգով:»:

«Հոդված. 8.1. Ռազմական  դրության իրավական ռեժիմի ընթացքում  ֆիզիկական եւ իրավաբանական անձանց գույքի օգտագործումը

Ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում ռազմական դրությամբ պայմանավորված խնդիրները լուծելու նպատակով կարող է օգտագործվել նաեւ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց գույքը, եթե պետության տիրապետության ներքո գտնվող համապատասխան գույքը բավարար չէ: Ընդ որում, գույքի անբավարարությունը գնահատվում է այդ թվում հաշվի առնելով կոնկրետ իրադրությունը, հրատապությունը, գույքի գտնվելու վայրը եւ էական նշանակություն ունեցող այլ հանգամանքներ:

Հավելենք, որ օրենքի լրամշակված տարբերակն արդեն ընդունվել է: