Ադրբեջանական մամուլն արդեն երկրորդ անգամ Ջալալ Հարությունյանի մասին կեղծ տեղեկատվություն է տարածում, որ իբրև նա զոհվել է։

«Միանգամից ասեմ, որ պարոն Հարությունյանի կյանքին վտանգ չի սպառնում, և մարտական դիրքերից մեկում նրա ստացած վիրավորումը բարեբախտաբար ծանր չէ ու շատ շուտով նա կվերադառնա բանակի շարքեր։

Այդ ծանր պարտականությունների կատարումը Նախագահ Հարությունյանը վստահել է գեներալ Արզումանյանին։  Ստեղծված պատերազմական ծանր իրավիճակում, իսկապես, շատ են անելիքները», — այս մասին հայտարարել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։

Հիշեցնենք՝ Ջալալ Հարությունյանն ազատվել է ՊԲ հրամանատարի պաշտոնից։ ՊԲ հրամանատար է նշանակվել Միքայել Ալբերտի Արզումանյանը։