ՆԱՏՕ-ի երկրների հետ Միութենական պետության սահմանին իրավիճակը շարունակում է մնալ անհանգիստ, Ռուսաստանի պաշտպանության նախարարության համար առաջնահերթություն է անվտանգության ապահովումը, հայտարարել է ՌԴ ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուն՝ Ռուսաստանի և Բելառուսի ռազմական գերատեսչությունների համատեղ կոլեգիայի նիստում:

«Իրավիճակը շարունակում է անհանգիստ մնալ դաշնակից պետության արևմտյան սահմաններում, որտեղ ՆԱՏՕ-ն շարունակում է զարգացնել իր ներկայությունը», — ասել է նա:

«Հաշվի առնելով տարածաշրջանում առկա ռազմաքաղաքական իրավիճակը, ինչպես նաև նոր մարտահրավերներն ու սպառնալիքները՝ առաջին հերթին միջազգային ահաբեկչության կողմից, Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունն իր գերխնդիրներից է համարում Միութենական պետության ռազմական անվտանգության ապահովումը», — հավելել է Շոյգուն:

Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ն զարգացնում է իր ռազմական ենթակառուցվածքները, նյութական և տեխնիկական միջոցներ, զենք և ռազմական տեխնիկա կուտակում Միութենական պետության սահմանների մոտ: