Հոկտեմբերի 27-ին դրությամբ ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 80 410 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 1600-ով:

Կորոնավիրուսից ապաքինվել է 51 814 (+652) մարդ, այս պահին բուժվում է 27 027-ը (+914):

Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 1569 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 1222-ը (+26), իսկ այլ պատճառներով՝ 347-ը (+8):

Մեկ օրում մահացել է 34 մարդ: