Հայաստանի Ազգային ժողովն այսօր՝ հոկտեմբերի 27-ին, գումարում է իր հերթական քառօրյան, որի օրակարգում ընդգրկված է 9 հարց:

Օրակարգում ընդգրկված են հետեւյալը հարցեր.

  • «Բանկային ավանդների ներգրավման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին,
  • Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին
  • «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների եւ ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին
  • «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին
  • Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ 2020 թվականի ապրիլի 21-ին ստորագրված «Սոցիալական ներդրումների եւ տեղական զարգացման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին
  • Հայաստանի Հանրապետության եւ Վերականգնման վարկերի բանկի միջեւ «Համայնքային ենթակառուցվածքների ծրագիր II, փուլ 3 — մասհանման ժամկետի երկարաձգում» նամակ-համաձայնագիրը վավերացնելու մասին
  • Հայաստանի Հանրապետության եւ Վերականգնման վարկերի բանկի միջեւ 2020 թվականի հուլիսի 1 -ին ստորագրված «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց III (ծրագրի 2-րդ փուլ). Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ենթակայաններե վարկային համաձայնագրի մասհանումների ժամկետի երկարաձգում եւ հետվճարման փոփոխված ժամանակացույց» նամակ-համաձայնագիրը վավերացնելու մասին
  • Հայաստանի Հանրապետության եւ Վերականգնման վարկերի բանկի միջեւ 2020 թվականի հունիսի 22-ին ստորագրված «Գերմանական ֆինանսական համագործակցություն Հայաստանի Հանրապետության հետ. «Ջրային ռեսուրսների համալիր կառավարում/Ախուրյան գետ — փուլ 1» — մասհանման ժամկետի երկարաձգում» նամակ-համաձայնագիրը վավերացնելու մասին,
  • Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ճապոնիայի կառավարության միջեւ «Տնտեսական եւ սոցիալական զարգացում» դրամաշնորհի տրամադրման համաձայնագիրը վավերացնելու մասին: