Ցանկացած երկրի ներգրավումը Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցում պետք է համաձայնեցվի Հայաստանի և Ադրբեջանի հետ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով բանակցությունների հաջորդ փուլում Թուրքիային ներգրավելու հնարավորության մասին հարցին, փոխանցում է ТАСС-ը:

«Այստեղ կարևոր է միայն երկու կողմերի տեսակետը, նկատի ունեմ հակամարտող երկրների՝ Ադրբեջանի ու Հայաստանի։ Միայն հակամարտող երկրները կարող են համաձայնություն տալ կամ ցանկություն հայտնել այս կամ այն պետության մասնակցությանը կարգավորման գործընթացին»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։