Թուրքիայի անվտանգության ուժերը Հաթայ նահանգի Իսկենդերուն քաղաքում վնասազերծել են 2 ահաբեկիչների: РИА Новости-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է երկրի ՆԳՆ ղեկավար Սուլեյման Սոյլուն:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թուրքիայի հարավարևելյան Հաթայ նահանգի Իսկենդերուն քաղաքում պայթյուն է որոտացել այն պահին, երբ իրավապահները փորձել են ահաբեկչի ձերբակալել:

Նահանգապետ Ռահմի Դողանի խոսքով՝ ահաբեկիչը վնասազերծվել է, զոհեր չկան:

«Երկու ահաբեկիչների հետապնդման ժամանակ Իսկենդերունում պայթյուն է որոտացել: Ոչ ոք չի մահացել: Ահաբեկիչներից մեկը վնասազերծվել է, գործողությունները շարունակվում են»,- ասվում է նահանգապետի հայտարարության մեջ: