Այսօր պաշտոնանկ է արվել ԱԱԾ Հակահետախուզության դեպարտամենտի պետ, գեներալ-մայոր Հովհաննես Կարումյանը: Տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հաստատեց ԱԱԾ մամուլի կենտրոնի ղեկավար Արթուր Գևորգյանը:

Նա պատճառների մասին տեղեկություն չփոխանցեց: Հիշեցնենք, որ ռազմական գործողությունների ընթացքում պաշտոնանկ են եղել ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանը եւ սահմանապահ զորքերի հրամանատար Վաղինակ Սարգսյանը: Նրանց պաշտոնակությունների պատճառների մասին ևս մանրամասներ չեն հաղորդվում: