Աշխատանքից ազատվել է ԱԱԾ սահմանապահ զորքերի շտաբի պետ Գագիկ Թևոսյանը: Այս տեղեկությունն այսօր հաստատել է ԱԱԾ տնօրենի տեղակալ Արմեն Աբազյանը:

168.am-ի փոխանցմամբ՝ քիչ առաջ հաստատվել է նաև այն տեղեկությունը, որ աշխատանքից ազատվել է Հակահետախուզության դեպարտամենտի պետ, գեներալ-մայոր Հովհաննես Կարումյանը: