ՌԴ-ն Թուրքիային կոչ է անում օգտագործել իր ամբողջ աղդեցությունը՝ ի շահ հրադադարի և ԼՂ հակամարտության կարգավորման համար բովանդակային բանակացություններ սկսելուն։

Այսօր այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, — գրում է ՌԻԱ Նովոստին։ Լավրովը հիշեցրել է, որ հոկտեմբերի 10-ի գիշերը՝ 11 ժամ տևած խորհրդակցությունների արդյունքում Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի ԱԳ նախարարները՝ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ներկայացուցիչների մասնակցությամբ համատեղ հայտարարության մասին համաձայնություն էին ձեռք բերել, որը նախատեսում էր հրադադար և բովանդակային բանակցությունների գործընթացի վերսկսում։

«Հորդորում ենք մեր թուրք գործընկերներին նպատակահարմարորեն օգտագործել իրենց ազդեցությունը՝ ի շահ այս ուղղության»,- հայտարարել է Լավրովը։