Մանե Մնացականյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Վահեի մասին պիտի էլի գրեմ…իրա շաատ մեծ սրտի մասին..պիտի գրեմ , որ բոլորը իմանան, թե ինչ տղա էր Վահեն ..ինչքան ուժեղ էր ու նույն ժամանակ ինչքան բարի…ջրի պես պարզ էր մեր Վահեն ….
Ցանկացած իրավիճակում Վահեն ժպտում էր.. կարոտել ենք է Վահե քո բարի ու սիրուն ժպիտը…
Ուզում եմ, որ բոլորը իմանան, թե ինչքան հզոր տղա էր Վահեն…դիրքի ավագ էր ու կյանքի գնով էլ պահեց իր դիրքը..մի անգամ իր մամայի հետ խոսելիս ասել էր, որ սուրճի բաժակներ ուղարկի, որ հրամանատարներին նորմալ բաժակներով սուրճ տան, ասել էր.
«Մամ, էս էլ իմ տունն ա էլի, բա ամեն ինչ կարգին չլինի… բա հրամանատարները որ գան, նորմալ կոֆե չհյուրասիրեմ»
ու միշտ իրա մոտ ամեն ինչ այ տենց կարգին էր…դիրքը իր տան պես էր պահում Վահեն…սիրուն ներկում էր, սիրուն դասավորում …հասկանում եք, չէ՞՝ ինչ տղա էր Վահեն…
Ամեն անգամ գալիս էր մեր պատուհանի տակ ու Հայկին էր սպասում …դե սպասելու ընթացքում էլ ծխում էր (Հայկը մի քիչ շատ էր սպասացնում, բա ոնց չծխեր)…ու ամեն սպասելուց, երբ մամաս բացում էր պատուհանը, Վահեն արագ պահում էր սիգարետը: Դե մամաս էլ ասում էր «այ տղա, մի պահի, արդեն տեսել եմ, դու ինձ ասա ինչի՞ ես ծխում, բալես»: Մամայիս հանգստացնելու համար ժպտալով ասում էր՝ «Հանգիստ եղի, Վարսիկ տոտա, Հայկը չի ծխում»: Այ սենց ընկեր էր Վահեն:
Հայկի ու Վահեի համար ամեն օր երեկոյան բակում սուրճ խմելը սովորություն էր, ու անկախ վատ ու լավ եղանակից էտ ավանդույթը երբեք չէին խախտում…հիմա արդեն Հայկը մենակ ա սուրճ խմելու..նույն ժամին, նույն տեղում, բայց առանց Վահեի:
Վահեին անվերջ կարելի էր նայել, որովհետև բարիներին միշտ էլ անվերջ նայել լինում է: Վահեն ուրիշ էր ու էս ուղակի խոսքեր չեն…
հերոսի մասին էլի եմ գրելու, որ դուք էլ գոնե մի փոքր ճանաչեք Վահեին…
որ ճանաչեք իմ ու Ձեր հերոսին, մեր հայրենիքի հերոսին….

Լույսի մեջ մնաս, լույս տղա…