Ժնևում հոկտեմբերի 29-ին տեղի կունենա Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի եւ Ջեյհուն Բայրամովի հանդիպումները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։ Հայտարարության մեջ նշվում է, թե կողմերը համաձայնվել են նորից հանդիպել եւ քննարկել կրակի դադարեցման եւ բանակցությունների վերսկսման մեխանիզմները։

Հիշեցնենք, որ այս անգամ էլ ԱՄՆ-ի միջնորդությամբ հոկտեմբերի 26-ից 08։00-ից հայտարարվել է հումանիտար հրադադար։