Իսպանիայում արտակարգ դրություն է մտցվել կորոնավիրուսային իրավիճակի պատճառով: Ռեժիմը գործելու է 15 օր, բայց խորհրդարանն իրավասություն ունի այն երկարաձգել մինչև վեց ամիս:

Արտակարգ դրության շրջանակում նախատեսվում է պարետային ժամ՝ 23:00-ից մինչև 06:00, տեղական մակարդակում կարող է սահմանափակվել տեղաշարժը: Բացառություն է արվել միայն Կանարյան կղզիների համար՝ զբոսաշրջությանն աջակցելու նպատակով:

Իսպանիայում արտակարգ դրություն էր հայտարարվել նաև մարտ ամսին, բայց այն ժամանակ սահմանափակումներն ավելի խիստ էին: