Այսօր զինկոմիսարիատների առաջ պետք է հերթեր գոյացած լինեն, ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ միաժամանակ երախտագիտություն հայտնելով կամավորներին:

«24 ժամ պետք է հերթեր լինեն: Մարդիկ պետք է պատրաստ լինեն կատարել ՊԲ հրամանատարի ցանկացած հրաման, որովհետև այսօր մեր ժողովրդի ճակատագրն է որոշվում», — ասաց նա:

Փաշինյանի խոսքով՝ Ադրբեջանն ուզում է Ղարաբաղի կապիտուլյացիան, բայց Ղարաբաղն Ադրբեջանի կապիտուլյացիան չի ուզում:

«Մեր ժողովուրդը պետք է ցույց տա, որ կոտրվել չի լինելու, համաձայնվել չի լինելու, կապիտուլյացիա չի լինելու, և դրա թիվ մեկ արտահայտությունը պետք է զինկոմիսարիատների դիմաց 24-ժամյա հերթերը լինեն», — շեշտեց վարչապետը: