ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հոկտեմբերի 25-ին Վաշինգտոնի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված հրադադարի պամանավորվածությունը պահպանվում է:

Ինչպես տեղեկացնում է Սպիտակ տան պաշտոնական կայքը, այս մասին ամերիկացի ղեկավարը հայտարարել է երկուշաբթի լրագրողների հետ զրույցում:

«Այն պահպանվում է: Հրադադարի ռեժիմը պահպանվում է»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը՝ պատասխանելով համապատասխան հարցին:

Հիշեցնենք, որ երրորդ հրադադարը եղել է ԱՄՆ միջնորդությամբ։