Ամերիկացի անկախ լրագրող Լինդսի Սնելը Twitter-ում գրել է, որ թուրքամետ «Սուլթան Մուրադ» սիրիական ահաբեկչական խմբավորման հրամանատարներից մեկն իրեն հայտնել է, որ սիրիացիները թե՛ Լիբիայում, թե՛ Ադրբեջանում կռվում են «ռուսների» դեմ։

«Ըստ նրա, սիրիացիները Լիբիայում և Ադրբեջանում կռվում են ռուսների դեմ, քանի որ ռուսները սիրիացիների ամենամեծ թշնամին են»,- գրել է լրագրողը։

Լրագրողը նաև տեղեկացրել է, որ «Սուլթան Մուրադ»-ի՝ իր լուսաբանումից դժգոհ հրամանատարն իրեն առաջարկել է Թուրքիա գնալ՝ անձնապես զրուցելու համար»:

Բացի այդ, լրագրողուհին հրապարակել է հրամանատարից ստացած հաղորդագրությունը, որում, մասնավորապես, ասվում է․«Արդեն ասացի, եթե ցանկանում ես քեզ պատմեմ այն ինչ գիտեմ, արի Թուրքիա և զրուցիր ինձ հետ ու դու կփոխես քո կեսակետը։ Եթե ինքդ չես կարող գալ, ուղարկիր քեզ վստահելի մեկին»։

Սնելը տևական ժամանակ լուսաբանում է սիրիական պատերազմը ու հատուկ ռեպորտաժներ է ներկայացանում ռազմական հակամարտությունների գոտիներից: ԼՂ-ում ռազմական գործողությունների վերսսումից հետո լրագրողը հաճախ լուրեր է հրապարակում Սիրիայից վարձականների մասին, որոնք մեկնել են հակամարտության գոտի: