Լեռնային Ղարաբաղում Ալիեւի կողմից պատերազմ սկսելը ցույց է տալիս, որ Կովկասում իրավիճակը փոխվել է: Այստեղ հարցը միայն Ղարաբաղը չէ, այլ այն, որ Ադրբեջանը, Ալիեւի քաղաքականության պատճառով, դարձել է զենք Թուրքիայի նախագահ Էրդողանի ձեռքում: ArmLur.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Ռազմական փորձագետ, ՌԴ ԶՈՒ գնդապետ Ալեքսանդր Ժիլինը՝ անդրադառնալով սեպտեմբերի 27-ից սկսված պատերազմին:

Ավելին, անձամբ նա ոչինչ չի սպասում հոկտեմբերի 29-ին Ժնևում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների կայանալիք հանդիպումից, քանի որ վերջինիս խոսքով Ադրբեջանն այս բոլոր հրադադարներն օգտագործել է մեկ նպատակով, որպեսզի թարմացնի սպառազինությունը, նոր ուժեր ներգրավվի:

Պարո՛ն Ժիլին, Արցախում սեպտեմբերի 27-ից պատերազմ է: Դուք ինչպե՞ս եք մեկնաբանում ստեղծված իրավիճակը:

-Լեռնային Ղարաբաղում պատերազմը, որը սկսվել է Իլհամ Ալիեւի կողմից, վկայում է այն մասին, որ Կովկասում իրավիճակը փոխվել է: Այստեղ Լեռնային Ղարաբաղի մեջ չէ հարցը, այլ նրանում, որ Ադրբեջանը, Իլհամ Ալիեւի քաղաքականության շնորհիվ, դարձել է ռազմակաքաղաքական ռեսուրս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի ձեռքին: Եվ վերջինիս նպատակն է ստեղծել նոր գերտերություն, որի շուրջ հարցեր են առաջանում: Այդ կերպ, ստացվում է, որ Ադրբեջանը Հայաստանի դեմ պատերազմում է ոչ թե իր հետաքրքրություններից ելնելով, այլ նրա համար, որ սրի իրավիճակը եւ լարվածություն առաջացնի Ռուսաստանի Դաշնության սահմանների մոտ: Իսկ սրա պատճառն էլ այնն է, որ Թուրքիան միշտ անգլոսաքսերի կողմից օգտագործվել է որպես ՌԴ-ի վրա ազդելու միջոց: Եվ եթե անկեղծ խոսենք անգլոսաքսերի պատճառով 13 պատերազմ է եղել Թուրքիայի եւ Ռուսաստանի դաշնության միջև: Եվ փաստացի հարցը գնում է այն մասին, որ կարող է սկսվել Ռուսաստանի և Թուրքիայի միջև 14-րդ պատերազմը: Այդ կերպ ես կարծում եմ, որ ՌԴ-ն պետք է ավելի ակտիվ գործի, օգնի ագրեսիայի զոհերին, այս դեպքում՝ Հայաստանին, քանի որ նրա հետաքրքրությունների մեջ չի եղել սկսել պատերազմը եւ դա հիմարին էլ է հայտնի:  Պարզ է, որ Ալիեին այս ընթացքում պատրաստել են պատերազմի: Եվ կարող ենք վերլուծել նաեւ Իլհամ Ալիեւի հայտարարությունները: Նա հարցազրույցում հարցին՝ ով է Ձեզ զինում, ասել էր, թե մեզ զինում է միայն ՌԴ-ն եւ ընդգծել էր, որ իրենք վճարում են դրա համար, իսկ Հայաստանը՝ ոչ: Եվ այստեղ նա ցանկանում էր ՌԴ-ին ներկայացնել որպես պրովակատոր, որը սուտ է: ՌԴ-ն, ինչպես Հայաստանը, ընդհանրապես շահագրգռված չէ պատերազմական գործողություններով:

-Այդ դեպքում ի՞նչ սպասենք Ռուսաստանի Դաշնությունից:

-Այստեղ քայլեր կարող է անել հենց ՌԴ-ն: Սա ձեռնտու է ԱՄՆ-ին, Եվրոպան մինչեւ վերջ չի հասկանում, թե այս ամենն ինչի կարող է վերածվել իր համար: Միակ անձը, որը հայտարարություններ է անում, Ֆրանսիայի նախագահ Մակրոնն է, նա էլ ստիպված է դա անում՝ հաշվի առնելով հայկական սփյուռքի ճնշումը: Եվ կրկին ՌԴ-ն պետք է ասի իր խոսքը եւ ավելի լայն գործի: Ես նկատի չունեմ, որ հիմա պետք է ռմբակոծել Ադրբեջանը: Կան ավելի այլ տարբերակներ, որոնք կարելի է օգտագործել, օրինակ տնտեսական, որը կարելի է օգտագործել Ադրբեջանի դեմ: Նկատենք, որ այդպիսի բաները չեն արվում ելույթներով, դրանք արվում են կուլիսներում՝ բանակցությունների միջոցով: Եվ այդ ամենի մասին կարելի է իմանալ միայն մի որոշ ժամանակ հետո: Այդպիսի հարցերը հրապարակային չեն իրականացվում, հավատացեք ինձ:

-Իսկ ի՞նչ պետք է սպասել հոկտեմբերի 29-ին Ժնեւում կայանալիք արտաքին գործերի նախարարների հանդիպումից:

-Ես անձամբ ոչինչ չեմ սպասում Ես տեսնում եմ, որ Ադրբեջանը օգտագործում է այս հրադադարի որոշումները, որպեսզի թարմացնի իր սպառազինությունները: Եթե նրանք ցանկանում են խաղաղություն, ապա ինչու են առաջնագիծ կրկին մեծ քանակությամբ տեխնիկա տանում, երբ այդ նույն ժամանակ իրենց նախագահը կամ նախարարը խաղաղության մասին են բարձրաձայնում: Բայց ոչ, դրա փոխարեն սահմանին անընդհատ նոր զենքեր են կուտակվում, դա ֆիքսում է սպուտնիկը եւ ամեն ինչ հեշտ է ապացուցել: Ես չեմ բացառում, որ Էրդողանը շատ էֆեկտիվ  քաղաքական գործիչ է եւ այնպես է կապել Ալիեւին, որ վերջինս այլեւս նախագահ էլ չա, այլ միայն ֆիգուր, որն իրականացնում է արտաքին ուժերի հանձնարարությունները:

Մանրամասները՝ տեսանյութում: