Եվ այսպես, ի՞նչ  մենք ունենք Արցախի դեմ Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից ահաբեկիչների աջակցությամբ սանձազերծված արյունալի պատերազմի 30-րդ օրը. Ադրբեջանը տալով մոտ 7 հազար սպանված, զրկվելով տանկերի ու զրահատեխնիկայի 80 տոկոսից, ավիացիայի 90 տոկոսից, եւ բոլոր իր անօդաչու սարքերի մոտ 60 տոկոսից, այդպես էլ չի կարողացել գրավել 120 հազար բնակչություն ունեցող հանրապետությունը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է բլոգեր, լրագրող Ալեքսանդր Լապշինը:

Նա, մասնավորապես, նշել է. «Բաց աղբյուրներից այսօր արդեն ակնհայտ է, որ ադրբեջանական զորքերը կարողացել են ներթափանցել Լեռնային Ղարաբաղի խորքը միայն հարավում, Արաքսի հովտի շրջանում: Այնտեղ տեղանքը հարթավայրային է, որտեղ Ադրբեջանը կարողացել է ամբողջովին օգտագործել կենդանի ուժի եւ տեխնիկայի 4 անգամ ավել լինելու իր առավելությունը: Ինչպես եւս ենթադրվում էր, դրանով ամեն ինչ կանգ է առել, քանի որ լեռներում, որտեղ չեն կարող գործել տանկերը, սահմանափակ է հրետանին եւ քիչ արդյունավետ են ԱԹՍ-ները, ադրբեջանցիները «լռվել են»: