Մոսկվայում վերջին 24 ժամում կորոնավիրուսից 68 մարդ է մահացել, որոնց բոլորի մոտ հիվանդությունը թոքաբորբով է ուղեկցվել, հաղորդում է ТАСС-ը:

Ռուսաստանում վարակման դեպքերի ընդհանուր թվի մոտ 1/3-ը բաժին է ընկնում Մոսկվային:

Համաճարակի սկզբից մինչ այժմ Ռուսաստանի մայրաքաղաքում կորոնավիրուսով վարակման 391 400 դեպք է գրանցվել:

287 900 վարակակիր ապաքինվել է, 6380-ը՝ մահացել: