Միացյալ Նահանգները կարող է հեշտությամբ հասնել ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորմանը, այսօր հայտարարել է նախագահ Դոնալդ Թրամփը:

Ելույթ ունենալով Նյու Հեմփշիրում` նախընտրական հավաքում, Սպիտակ տան ղեկավարը նշել է` հիմա Վաշինգտոնն ակտիվ ջանքեր է գործադրում և բանակցում Երևանի ու Բաքվի հետ: «Մենք ամեն ինչ կկարգավորենք: Դա հեշտորեն գլուխ կգա, եթե գիտես` ինչ ես անում»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը: