Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի ռեժիմն ուժի մեջ կմտնի հոկտեմբերի 26-ի 08:00-ին: Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, այս մասին հետևում է ԱՄՆ-ի, Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունից:

Նշվում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Երևանին և Բաքվին կոչ են արել քայլեր ձեռնարկել Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածություններն իրագործելու համար: