Ադրբեջանի զինված ուժերը հոկտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերվա ընթացքում հրետակոծել են Մարտունու շրջանի Կարմիր Շուկա, Թաղավարդ, Գիշի, Սպիտակաշեն համայնքները ու Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղը։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տարածած հաղորդագրությունից։

Արցախի ԱԻՊԾ-ն նշում է, որ հակառակորդը նշանառության տակ է վերցրել ոչ միայն խաղաղ բնակավայրերը, այլև այդ համայնքների հարակից տարածքները՝ անտառներով ու գյուղատնտեսական նշանակության դաշտավայրերով:

«Նշված բնակավայրերում ռազմական որևէ օբյեկտ չկա: Քաղաքացիական շրջանում կորուստներ և տուժածներ չունենք»,- նշած է ԱԻՊԾ-ի հաղորդագրության մեջ։