Օրվա ընթացքում` հետկեսօրին, ադրբեջանական ուժերի կողմից հրետակոծության են ենթարվել Ասկերանի շրջանի Ավետարանոց, Սղնախ և Մոշխմհատ գյուղերը։ Այս մասին տեղեկացնում է Արցախի ԱԻ պետական ծառայությունը:

Քաղաքացիական շրջանում տուժածներ չկան։ Ավերածությունների հետևանքները ճշտվում են։

Արցախի մյուս բնակավայրերում իրավիճակը  համեմատաբար հանգիստ է եղել։